Հայոց լեզվի և գրականության ամբիոն
Հայոց լեզվի և գրականության ամբիոնը համալսարանի կրթագիտական ստորաբաժանումներից է: Այն գործում է Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի կազմում:
Ամբիոնը ձևավորվել է 1999 թ. որպես հայագիտության ամբիոն։ Հետագայում վերանվանվել է հայոց լեզվի և գրականության ամբիոն։ Տարբեր տարիների այն ղեկավարել են բ․ գ․թ․, դոցենտներ Գ․ Մադոյանը, Ջ․ Բառնասյանը, բ․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Եղիազարյանը, բ․գ․թ․, դոցենտ Ա․ Փաշայանը։ 2024 թվականից ամբիոնի վարիչ է նշանակվել բ․գ․դ․, պրոֆեսոր Գ. Գևորգյանը:
Ամբիոնը նաև հայոց լեզվի դասընթաց է առաջարկում նաև հայերենին չտիրապետող կամ մասամբ տիրապետող ուսանողների համար:
Ամբիոնի նպատակն է զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները, ամրապնդել նրանց՝ գրական հայերենի նորմին համապատասխան մասնագիտական խոսք կառուցելու, իրենց խոսքը վերահսկելու, բարբառային, ժարգոնային արտահայտություններից մաքրելու կարողությունները: Վերոնշյալի արդյունքում ուսանողները կունենան գեղեցիկ, տպավորիչ, տրամաբանված խոսք, որը կարևոր է ոչ միայն մասնագիտական միջավայրում դրսևորվելու, այլև գրագետ և բարեկիրթ հաղորդակցվելու համար:
Ամբիոնի գիտահետազոտական հիմնական ուղղություններն են հայագիտության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները, զուգադրական տիպաբանությունը, լեզվամշակութաբանությունը, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկան:
Ամբիոնում կարևորվում է հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցվածությունը. պարբերաբար կազմակերպվում են հայ լեզվաբանության արդի հիմնահարցերին, հայոց լեզվի դասավանդման հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ, ներամբիոնական և միջամբիոնական գիտամեթոդական սեմինարներ, կլոր սեղաններ և գիտական բանավեճեր։
Ամբիոնը կապեր ունի արտասահմանյան բուհերի հայագիտական ամբիոնների և
կենտրոնների հետ`
Կալիֆորնիայի համալսարան
Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի գիտական հետազոտությունների կենտրոն
Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Քեմբրիջի համալսարան
Ուրուգվայի պետական համալսարան