research
  • 18 Փետ
  • 2025

Հայոց լեզվի օր

    Մեր երկրում յուրաքանչյուր տարվա փետրվարի 21-ը հայտարարված է Հայոց լեզվի օր:

    Մեր երկրում յուրաքանչյուր տարվա փետրվարի 21-ը հայտարարված է Հայոց լեզվի օր:
          Դա համաժողովրդական, համապետական և մանավանդ համահայկական տոն է հայաստանցիների և աշխարհով մեկ սփռված մեր միլիոնավոր հայրենակիցների համար, քանի որ ազգը իր բոլոր բարձր արժեքներքվ բյուրեղանում ու ազգային  ինքնությունն հաստատում է ազգային լեզվով:
        Հայոց հազարամյա լեզուն, որ բանաստեղծուհու գեղեցիկ ձևավորմամբ ,,Մեսրոպի սուրբ հանճարով դարձել է գիր ու մագաղաթ,, /Ս.Կապուտիկյան/ մեզ օգնել է  դառնալուվիթխարի հարստության տեր և արժանի տեղ գտնելու աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների շարքում:
         Մեր լեզուն զարգանում ու հարստանում է անընդմեջ՝ մեզ տալով ազգային ոգի և գիտակցություն:
          Այդ իսկ բերումով այ մեզ՝ հայերից համար սրբություն է, որին պետք է փարվենք ու պաշտպանենք, հարստացնենք մեզ ու մեր գիտելիքները նրանով:
         Որքան տեղին է հնչում Հ.Սահյանի խոսքը հայոց լեզվի բարձր, անփոխարինելի դերի մասին.
                                   ...Նա պետք է մեր առաջին
           Ու  վերջին սերը լինի,
           Ի՜նչ ունենք էլ աշխարհում,
          Որ այդքան մերը լինի: