ՀՌՀ-ում լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ստեղծումը պայմանավորված էր տարբեր մասնագիտությունների ուսանողների օտար լեզուների ուսուցման առանձնահատկություններով։
Օտար լեզուների դասավանդումը ՀՌՀ-ում իրականացվում է հիմնադրման պահից։ Հիմք ընդունելով ՌԴ հանրակրթության և մասնագիտական կրթության նախարարությանը կից դասավանդման գիտամեթոդական խորհրդի կողմից մշակված և հաստատված ծրագրերը՝ ամբիոնը ՀՌՀ-ի բոլոր մասնագիտությունների համար մշակել և կազմել է լեզվի ուսուցման սեփական ծրագրերը ։ Մեր ուսանողները հնարավորություն ունեն սովորելու անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն լեզվական հմտությունների տիրապետման մի քանի մակարդակով՝ նախնական, տարրական, միջին, առաջադեմ, բարձր։
Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնում աշխատում են վեց տասնյակից ավելի դասախոսներ, որոնց թվում՝ դոկտորներ, դոցենտներ ու թեկնածուներ։ Դասախոսների բազմամյա փորձը հիմնված է առարկայի խորը իմացության, մասնագիտական վարպետության ու ցանկացած լսարանի հետ աշխատելու կարողության վրա. ելնելով դասավանդման նպատակներից՝ նրանք կիրառում են նոր և հետաքրքիր մեթոդներ։ Ամբիոնի դասախոսների մեծամասնությունը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի և շատ այլ երկրներ լավագույն համալսարաններում։
Ամբիոնը սերտ համագործակցում է Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների և տարածաշրջանագիտության ամբիոնի, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի պետական համալսարանի գերմաներենի և ֆրանսերենի, ինչպես նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նմանատիպ ամբիոնների հետ։
Ամբիոնում իրականացվում են գիտամեթոդաբանական արդյունավետ աշխատանքներ, դասախոսները պարբերաբար մասնակցում են տարբեր գիտաժողովների։ ՀՌՀ-ում դասախոսություններ, սեմինարներ ու թրեյնինգներ վարելու համար ամբիոնը հրավիրում է արտասահմանյան գործընկերների։ Ամբիոնի ուսումնական աշխատանքներում ներառված են տարբեր դասընթացների ասպիրանտների, ինչպես նաև դիմորդներ։
Lեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի կողմից մշակված կրթական ծրագրերը լայն հնարավորություններ են ընձեռում ինչպես Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին, այնպես էլ բոլոր այն ցանկացողներին, ովքեր հետաքրքրված են օտար լեզուներով կամ ինքնակատարելագործմամբ։