research
  • 11 Հոկ
  • 2025

«Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում»

    2025 թվականի սեպտեմբերի 26-ին Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսական կազմը մասնակցեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կողմից կազմակերպված «Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողովին։

    2025 թվականի սեպտեմբերի 26-ին Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսական կազմը մասնակցեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կողմից կազմակերպված «Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովի շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես եկան ամբիոնի հետևյալ ներկայացուցիչները․ ամբիոնի վարիչ, բ․գ․դ․ Գայանե Գևորգյանը իր «Դիտարկումներ ռազմական տերմինների ձևակազմական առանձնահատկությունների շուրջ» հոդվածով, ամբիոնի դոցենտեներ բ․գ․թ․Նաիրա Իսկանդարյանը՝ «Բուհում հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի մեթոդները» զեկուցմամբ, մ․գ․դ․ Ժենյա Ռոստոմյանը՝ «Հայերենի դասավանդման գործընթացում նորարարական մեթոդների կիրառումը և ներդաշնակացումը ավանդականի հետ․ դրանց արդյունավետությունը» և Կարինե Սահակյանը՝ «Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցումը՝ ըստ Դմիտրի Պետրովի մեթոդի» զեկուցումներով։Նրանց գիտական զեկույցները վերաբերում էին հայոց լեզվի և լեզվի դասավանդման արդի խնդիրներին, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությանը ռազմագիտական և միջմշակութային դաշտերի հետ։
    Մասնակցությունն այս գիտաժողովին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու Հայ-ռուսական համալսարանի գիտամանկավարժական ներուժը միջազգային հարթակում և խթանեց հետագա համագործակցությունը կրթական և գիտական հաստատությունների միջև։