research
  • 13 Հոկ
  • 2025

Վիկտորինա ուսանողների մասնակցությամբ

    Ուսանողները հայոց լեզվի դասին անցկացրին խաղ-հաղթամրցույթ

    Հոկտեմբերի 2-ին «Լրագրություն» և «Լեզվաբանություն» բաժնի ուսանողները հայոց լեզվի դասին անցկացրին խաղ-հաղթամրցույթ (վիկտորինա), որը վերաբերում էր բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությանը։ Ուսանողները, միջառարկայական կապը պահելով, պատասխանեցին տարաբնույթ հարցերի։ Բաղադրալ հատուկ անունների գրության ձևը կարևորելով՝ անդրադարձան գրականությանն ու արվեստին, աշխարհագությանն ու պատմությանը, երաժշտությանն ու մշակույթին։
    Վիկտորինայի երկրորդ փուլը վերաբերում էր անվանի, նշանավոր հայերին։ Նրանց մասին տրվեցին փոքրիկ տեղեկություններ, որոնց հիման վրա ուսանողները կռահեցին՝ որ նշանավոր հայի մասին է խոսքը, և գուշակեցին նկարը։ Մրցույթն անցավ աշխույժ, ջերմ, գիտելիքաշատ մթնոլորտում։
    --