Փետրվարի 19-ը՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
Փետրվարի 19-ը՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հայտարարված է գիրք նվիրելու օր։ Ամեն տարի` փետրվարի 19-ին, Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների նախաձեռնությամբ նշվում է այդ օրը։ Այս տարին էլ բացառություն չէր։ ՀՌՀ «Կոմունիկացիոն դիզայն», «Տարածաշրջանագիտություն», «Կառավարում» (դասախոս Ն․ Իսկանդարյան) և «Լեզվաբանություն» մասնագիտությունների (դասախոս Գ․ Գևորգյան) ուսանողները ամենայն հայոց բանաստեղծի 156-ամյակի առիթով ընկերներին անակնկալ մատուցեցին՝ միմյանց նվիրելով իրենց նախընտրած գրքերը։