research
  • 06 Դեկ
  • 2024

Հայ-ռուսական համալսարանի միջազգային 18-րդ տարեկան գիտաժողովի շրջանակներում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայագիտության մասնաճյուղի նստաշրջանը։

    Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև արձակագիր Արծրուն Պեպանյանը:

                Հայ-ռուսական համալսարանի միջազգային 18-րդ տարեկան գիտաժողովի շրջանակներում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայագիտության մասնաճյուղի նստաշրջանը։ Այն անցավ գիտական պատշաճ մակարդակովկարդացվեցին տարաբնույթ զեկուցումներ, տարբեր դիտանկյուններից արժևորվեցին  հայոց լեզվի և հայ գրականության հիմնախնդիրները, անդրադարձ եղավ  հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման  խնդիրներին:
        Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան հայոց լեզվի և գրականության ամբիոնի  վարիչ պրոֆեսոր Գ. Գևորգյանը, դասախոսներ Ն. Իսկանդարյանը, Ժ. Ռոստոմյանը, Կ. Սահակյանը, Ա. Փաշայանը, Ա. Գրիգորյանը և այլք,  ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հ. Խաչատրյանը, Գորիսի պետական համալսարանի դասախոսներ Գ.Սահակյանը և Ռ.Ստեփանյանը, Մոսկվայի պետկան լեզվաբանական լեզվաբանական համալսարանի դասախոս Ա. Մարտիրոսյանը:
         Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև արձակագիր Արծրուն Պեպանյանը: Նրա «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» վեպը գրականագիտական քննության էր ենթարկել Գորիսի պեստական համալսարանի դասախոս  Ռ.Ստեփանյանը: Զեկուցումից հետո ելույթ ունեցավ արձակագիրը: Նա կարևորեց գիտական նստաշրջաններում նմանատիպ զեկուցումներով հանդես գալը՝ այն համարելով գրականագետների և գրողների կապի դրսևորումներից մեկը:
           Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում: Մասնաճյուղի նախագահ Գ. Գևորգյանը նշեց, որ գիտաժողովում կարդացված զեկուցումները արժեքավոր ներդրում են հայերենագիտության և գրականագիտության տարբեր հարցերի ուսումնասիրության ոլորտում և կարող են խթան հանդիսանալ դրանց հե-տագա զարգացման համար
            Նման միջոցառումները կարևոր են, քանի որ դրանք միավորում են հանրապետության և արտերկրի բուհերի մասնագետների ուժերը՝ նպաստելով հայերենագիտական բարդ խնդիրների լուծմանը՝ ի շահ հայագիտության զարգացմանը: