research
  • 15 Հու
  • 2025

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

    Հայերենը միջմշակութային հաղորդակցության համատեքստում. հիմնախնդիրներ և մարտահրավերներ

    Հարգելի՛ գործընկեր
    Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Հայերենը միջմշակութային հաղորդակցության համատեքստում. հիմնախնդիրներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2025 թ. մայիսի 15-16-ը Հայ-ռուսական համալսարանում:
    Գիտաժողովը կազմակերպում են Հայ-ռուսական համալսարանի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:       

    Գիտաժողովին կարելի է մասնակցել նաև հեռավար ձևաչափով։           
               
                Գիտաժողովի թեմատիկան
    1. Հայերենը բազմալեզու միջավայրում
    2. Հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման և ուսումնառության ժամանակակից մոտեցումները
    3. Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցումը տարբեր մասնագիտությունների համատեքստում
    4. Ուսումնառության արդյունքների ստուգման և գնահատման այլընտրանքային գործիքներ
     
    Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի մարտի 30-ը ուղարկել մասնակցության հայտ gayane.gevorgyan@rau.am էլեկտրոնային փոստին: ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ
     
    Ազգանուն  
    Անուն  
    Հայրանուն  
    Գիտական աստիճան  
    Գիտական կոչում  
    Երկիր  
    Պաշտոն  
    Աշխատավայր  
    էլ.փոստ  
    Զեկուցման խորագիր
    (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
     
     
     
    Մասնակցության ձևաչափը  □   առկա    □  առցանց
    Զեկուցման լեզուն □     հայերեն □     անգլերեն    □    ռուսերեն