Սեմինարն անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում:
Բանախոսը՝ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գևորգյանը, ներկայացրեց մասնագիտական տեքստերի կառուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները, դրանք վերլուծելու, լեզվական միահյուսումները քննելու և մեկնաբանելու, տեղեկույթը ընկալելու, նրա նկատմամբ քննական մոտեցում ցուցաբերելու մեթոդները, ինչպես նաև փաստարկված խոսք կառուցելու, տարբեր աղբյուրների հետ աշխատելու հնարավորությունները: